Տնտեսագիտական կրթություն
Տնտեսագիտություն |
---|
Պատմություն • Տեսակներ • Դասակարգում |
Տնտեսագիտության տեսություն • Տնտեսագիտության պատմություն • Տնտեսության պատմություն • Տնտեսական քաղաքականություն • Քաղաքատնտեսություն • Դպրոցներ • Միկրոտնտեսագիտություն • Մակրոտնտեսագիտություն • Կիրառական տնտեսագիտություն • Հետերոդոքս տնտեսագիտություն • Մեթոդաբանություն • JEL դասակարգման կոդեր • Տնտեսագիտական կրթություն |
Տեսություն • Տեխնիկա |
Ըստ բնագավառի |
Գյուղատնտեսական • Վարքագծային • Բիզնեսի • Հաշվողական • Մշակութային • Ժողովրդագրական • Երջանկության • Զարգացման • Կանաչ • Շինարարական • Բնապահպանական • Թվայնացված • Գիտելիքի • Էկոլոգիական • Դասավանդում • Շրջակա միջավայրի • Էվոլյուցիոն • Էքսպեդիցիոն • Աշխարհագրություն • Առողջապահական • Տեղեկատվական • Միջազգային • Աշխատանքի • Իրավունք • Կառավարման • Արժույթային • Ֆինանսական • Բնական պաշարների • Աշխատակազմի • Հանրային • Գյուղական • Քաղաքային |
Հայտնի տնտեսագետներ |
Ցանկեր |
Տնտեսագիտություն |
Տնտեսագիտական կրթություն, տնտեսագիտության գիտության ոլորտ է։ Որը կենտրոնանում է երկու հիմնական թեմաների վրա, տնտեսագիտության ուսուցման դասընթացների բարելավման ներկայիս վիճակը և ջանքերը, ինչպես նաև կրթության բոլոր մակարդակներում տնտեսագիտության ուսուցման համար օգտագործվող նյութերն ու մանկավարժական մեթոդները, տնտեսագիտության դասավանդման այլընտրանքային մեթոդական տեխնիկայի արդյունավետության ուսումնասիրություններ, տարբեր խմբերի տնտեսական գրագիտության մակարդակ, և գործոններ, որոնք ազդում են տնտեսական գրագիտության մակարդակի վրա[1][2]։ Տնտեսական կրթությունը տարբերվում է կրթական տնտեսագիտությունից, որն ուսումնասիրում է ուսումնական հաստատությունների տնտեսական հատվածը։ Աշխարհի բազմաթիվ կազմակերպություններ ռեսուրսներ են հատկացնում տնտեսական կրթությանը։ Տնտեսական կրթությունը ձեռնարկությունների և հատուկ տնտեսական կազմակերպությունների (ֆինանսական, բանկային, վիճակագրական, աուդիտորական, շուկայավարման և այլն) տնտեսական ծառայությունների համար մասնագետների պատրաստումն է, ինչպես նաև տնտեսության տարբեր ոլորտների մասնագետների և ձեռնարկատիրական կառույցների աշխատողների լայն շրջանակի համար անհրաժեշտ նվազագույն մասնագիտական տնտեսական գիտելիքների ձևավորումը։
Տնտեսագիտական կրթությունը Մեծ Բրիտանիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Միացյալ Թագավորությունում գոյություն ունի «Տնտեսական ցանց» (անգլ.՝ The Economics Network) կոչվող կազմակերպություն, որը կառավարության կողմից ֆինանսավորվող ազգային ծրագիր է՝ բարձրագույն կրթության համատեքստում տնտեսական կրթությանն աջակցելու համար։ Գոյություն ունի նաև Economics & Business Education Association (EBEA) շահույթ չհետապնդող կազմակերպությունը, որը ընձեռնում է միջնակարգ կրթության համատեքստում տնտեսական կրթությանը աջակցումը։
Տնտեսագիտական կրթությունը ԱՄՆ-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]Միացյալ Նահանգներում այն կազմակերպությունները, որոնց հիմնական նպատակն է խթանել տնտեսական կրթությունը, ներառում են տնտեսական կրթության ազգային խորհուրդը իրենց համաշխարհային խորհուրդների և կենտրոնների ցանցից, տնտեսագիտության դասավանդման հիմնադրամից և կրտսեր ձեռքբերումներից։ Տնտեսական կրթության գիտական հետազոտությունների ամերիկյան ազգային կենտրոնը ռեսուրս է տնտեսական կրթության հետազոտության և գնահատման համար։ Ամերիկյան ավելի լայն կազմակերպությունների շարքում, որոնք զգալի ռեսուրսներ են ներդնում տնտեսական կրթության վրա, հիմնականում հանդիսանում է Դաշնային պահուստային համակարգը։
Տնտեսագիտական կրթությունը Ուկրաինայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ կրթության և գիտության նախարարության տվյալների, բոլոր ուսանողների 28,4%-ի մասնագիտությունը հանդիսանում է տնտեսագիտության, առևտրի և բիզնեսի ոլորտներում[3]։
Մի քանի տարի առաջ «Ուկրաինական տնտեսական ակնարկ» վերնագրով արևմտյան նմուշի ուկրաինական ամսագրի ստեղծման փորձը ձախողվեց։ Արևմտյան տնտեսական ամսագրերում ուկրաինացի գիտնականների հրապարակումների բացակայությունը վկայում է խնդրի լրջության մասին[4]։
Տնտեսագիտական կրթությունը Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի Հանրապետությունում տնտեսգիտական կրթութոյւն տրամադրվում է մի շարք պետական և ոչ պետական համալսարաններում։ Տնտեսագիտական ֆակուլտետներ ունեն Երևանի պետական համալսարան[5], Հայաստանի ամերիկյան համալսարանը[6], Հայաստանում ֆրանսիական համալսարանը[7], Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը[8], Հայաստանի ազգային ագրարային համալսարանը[9] և մի շարք այլ համալսարաններ։
Սակայն բոլոր համալսարանների շարքում «տնտեսագիտությա մայր բուհ» հանդիսանում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, որտեղ առկա են հետևյալ տնտեսագիտական ֆակուլտետները՝
- Կառավարման ֆակուլտետ[10],
- ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետ[11],
- Ֆինանսական ֆակուլտետ[12],
- Մարքեթինգի և բիզնեսի կառավարման ֆակուլտետ[13],
- Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ[14],
- Ինֆորմացիայի և վիճակագրության ֆակուլտետ[15]։
Տնտեսագիտական կրթության գիտական հանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տնտեսական կրթության թեմային նվիրված ամսագրերը ներառում են՝ «Տնտեսական կրթության ամսագիր»[16], «Տնտեսական կրթության միջազգային ակնարկ»[17], «Տնտեսական կրթության Ավստրալիայի ամսագիր»[18], և «Համակարգիչների առկայությունը տնտեսագիտության բարձրագույն կրթության մեջ ակնարկ» (անգլ.՝ Computers in Higher Education Economics Review)[2]:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ W.E. Becker (2001).
- ↑ 2,0 2,1 Computers in Higher Education Economics Review
- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
- ↑ Стан економічної освіти та дослідницької практики в Україні
- ↑ «Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետ».
- ↑ «Հայաստանի պետական համալսարան».
- ↑ «Հայաստանում ֆրանսիական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ».
- ↑ «Հայ-ռուսական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ».
- ↑ «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ».
- ↑ «ՀՊՏՀ՝ Կառավարմնա ֆակուլտետ».
- ↑ «ՀՊՏՀ՝ ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետ».
- ↑ «ՀՊՏՀ՝ Ֆինանսական ֆակուլտետ».
- ↑ «ՀՊՏՀ՝ Մարքեթինգի և բիզնեսի կառավարման ֆակուլտետ».
- ↑ «ՀՊՏՀ՝ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ».
- ↑ «ՀՊՏՀ՝ Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ».
- ↑ «Journal of Economic Education». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 27-ին.
- ↑ International Review of Economics Education
- ↑ Australasian Journal of Economics Education Արխիվացված 2007-02-17 Wayback Machine